National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.11.2022
Ահագնացող գնաճի բոլոր գործոններն այժմ կան. կանխատեսվում է, որ դա շարունակվելու է նաեւ հաջորդ տարի. Թադեւոս Ավետիսյան
1 / 6

Այն բյուջեն, որ բերել են այսօրվա իշխանությունները, դարձյալ, եթե սոցիալական իմաստով գնահատելու լինենք, հետեւյալի մասին է. ամեն հաջորդ օր, նաեւ հաջորդ տարի, մեր քաղաքացիները, խոսքը վերաբերում է աշխատող աղքատներին, միայնակ կենսաթոշակառուներին, ընդհանրապես` աղքատ ընտանիքներին, ավելի վատ են ապրելու ամեն հաջորդ օր, քան դրա նախորդ օրը, քանի որ ամեն հաջորդ օր գներն աճում են, իսկ եկամուտները դրան համաչափ` ոչ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում:

Իրավական տեսանկյունից գնահատելով` պատգամավորը նշել է, թե սա հակասում է մեր երկրի սահմանադրական հիմնական պահանջներին, քանի որ մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է լինի սոցիալականը:

Թադեւոս Ավետիսյանն անդրադարձել է սոցիալական հարցերին, ժողովրդագրական խնդիրներին, սպառողական ապրանքների գնաճին եւ ցածր աշխատավարձերին` համեմատականներ անցկացնելով պաշտոնատար անձանց եւ շարքային քաղաքացիների աշխատավարձերի միջեւ: Ըստ պատգամավորի` ահագնացող գնաճի բոլոր գործոններն այժմ կան. կանխատեսվում է, որ դա շարունակվելու է նաեւ հաջորդ տարի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է իրենց խմբակցության` հերթական նիստերին մասնակցելուն, նշելով, որ այս լիագումար նիստին մասնակցելը պայմանավորված էր նրանով, որ այն կարեւոր հարցերը, որոնք ունեին, տեղավորվում էին իրենց օրակարգում, այդ հարցերի շուրջ մասնակցեն քննարկումներին եւ բարձրաձայնեն իրենց տեսակետը:

«Այդքան գովերգած նախագծերը լոկ փոքր դետալներ են: 2 տարի է իշխանությունը խոսում է ԶՈՒ բարեփոխումների ռազմավարության մասին: 2022 թ. փետրվարին Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ռազմավարությունը պատրաստ է, բայց արդեն հասել ենք նոյեմբեր ամիս, դեռ գլոբալ ռազմավարությունը ներկայացված չէ: Փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխումներ են իրականանում: Իրականում այս նախագիծը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որն իշխանությունն իր հիմնավորումներում նշում է, որ չի հաջողել: Նշանակում է, որ այս իշխանությունը` իր նշանակած Պաշտպանության նախարարներով, զինվորական վերնախավով տապալել է այդ ծրագիրը եւ նոր ծրագիր է առաջ բերում, որն ինքնին խնդրահարույց է»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am